Բլոգի մասին
Ողջույն և բարի գալուստ հարգելի արվեստասեր: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր հյուրընկալ էջերի ներքո: Այստեղ Դուք կարող եք գտնել հետաքրքիր և հավաստի նյութեր հայ արվեստի պատմության ոսկե էջերից, նորովի մատուցվող հին արվեստ, կարող եք հանդիպել արդի տաղանդավոր հայ արվեստագետների, ծանոթանալ նրանց գործերին և ստեղծագործական ձեռագրին, ինչպես նաև, կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը Երևանյան և մարզային մշակութային անցուդարձից: Կայքի նպատակներից է` մատուցել իր ընթերցողին գրագետ և մատչելի նյութեր, կարևոր տեղեկատվություն և պակաս հայտնի փաստեր, պատմություններ, գիտական տեսություններ և կարծիքներ: Մենք կարևորում ենք հայ հասարակության մշակութային յուրաքանչյուր դրական դրսևորում և ցանկություն ու նպատակ ունենք յուրովի ամրապնդելու հայ արվեստի և մշակույթի հիմքերը մեզանում, բարձրացնելու դրանց դերն ու իրական նշանակությունը: Շնորհակալություն մեզ այցելելու և ընթերցելու համար:




